Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Իրանը կարող է միանալ TANAP գազատարի նախագծին

Իրանը կարող է միանալ TANAP գազատարի նախագծին
20.01.2016 | 02:16

Trend-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կարող է միանալ տարածաշրջանային խոշոր նախագծերին, ինչպիսին է «Անդրանատոլիական» գազատարը (TANAP)՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
Նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Դեսպանի կարծիքով՝ Իրանը կարող է օգտվել Ադրբեջանի ներդրումներից՝ տարանցիկ նախագծերի իրագործման համար. «Մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ներդրումներ կատարել նավթային ոլորտում։ Իրանը պատրաստ է օգտվել շինարարական ոլորտում Ադրբեջանի ներդրումներից»։
TANAP գազատարի նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը թուրք-վրացական սահմանից հասցնել Թուրքիայի արևմտյան սահման։ Նախագծի ընդհանուր արժեքը 10 միլիարդ դոլար է։
Սկզբնական շրջանում TANAP-ի տարեկան թողունակությունը կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր, որից 10 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված կլինի Եվրոպայի, իսկ մնացյալ 6 միլիարդ խորանարդ մետրը՝ Թուրքիայի համար։ Թուրքիան գազատարով ադրբեջանական գազ կստանա 2018-ին, իսկ Եվրոպան՝ 2020-ի սկզբին։

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ